Եկեղեցին պետք է ներողություն խնդրի գեյերից. Հռոմի Պապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ քրիստոնյաներն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրեն համասեռամոլներից նրանց հանդեպ վերաբերմունքի համար, փոխանցում է Daily Mail-ը:

«Եթե համասեռամոլությունը մարդու վիճակն է, ով բարի կամք ունի և Աստծուն է փնտրում, ապա ո՞վ ենք մենք, որպեսզի դատենք նրանց»,- ասել է Հռոմի պապը:

Ավելի ուշ Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ մարդու «վիճակ» ասելով՝ պոնտիֆիկը բժշկական տերմին նկատի չուներ, խոսքն «իրավիճակի» մասին է, և իտալերենում այդ երկու բառերը հոմանիշներ են:

Նշվում է, որ այս մասին Հռոմի Պապը հայտարարել է Հայաստանից Հռոմ վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ:




Լրահոս