Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է ազգային ընտրանու ավագ Լիոնել Մեսսիի՝ հավաքականում կարիերան ավարտելու որոշումը:
«Ցավոք սրտի, Մեսսին չկարողացավ 11 մետրանոցն իրացնել և ամենատխուր ֆուտբոլիստն էր հանդերձարանում: Ավելի վատ վիճակում նրան հանդերձարանում դեռ չէի տեսել:
Հնարավոր է, որ հավաքականից հեռանա ոչ միայն Մեսսին: Ես ու մի քանի ֆուտբոլիստներ նույնպես դիտարկում ենք Արգենտինայի հավաքականում ելույթներն ավարտելու հնարավորությունը»,- նշել է Ագուերոն: