Ազգային ժողովի դիմաց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել` պահանջելով չեղարկել ՀՕՊ համաձայնագրի կնքումը ՌԴ-ի հետ:
«Այս որոշմանը պետք է դեմ լինի ողջ ժողովուրդը: ՀՕՊ համաձայնագրի որոշումը կայացվում է մի պետության հետ, որին մենք համարում ենք դաշնակից, բայց ավելի շատ դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ»,- ասաց «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանը:
Մասնակիցներից Վարդան Գերավետյանը նշեց, որ պատգամավորները պետք է պահպանեն Հայաստանի շահերը. «Մենք, միանշանակ, կիմանանք` ովքեր են պատգամավորներից պաշտպանել Հայաստանի շահերը, և նրանք, ովքեր կողմ կքվեարկեն, պատմության մեջ կմնան որպես ազգի դավաճաններ»: Նրա խոսքով` սա Հայաստանի համար ճակատագրական որոշում է, և պետք է միասնական լինել:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի օրակարգ է մտել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: