
Singapore Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ի շարժիչներից մեկը բռնկվել է Չանգիի օդանավակայանում արտակարգ վայրէջքից առաջ, փոխանցում է BBC-ն:
222 ուղևորներն ու անձնակազմի 19 անդամները չեն տուժել: Այրված շարժիչը հաջողվել է արագ հանգցնել:
Բոլոր ուղևորները ավտոբուսով տեղափոխվել են օդանավակայան: Singapore Airlines-ի տվյալներով՝ ուղևորները կթռչեն Միլան այլ ինքնաթիռով: