Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին երկուշաբթի օրը տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ պարտադիր զորակոչը չեղարկելու մասին հրամանագիր է ստորագրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիդաշելիի խոսքով՝ օրենսդիր մարմնին չի հաջողվել ընդունել համապատասխան օրենքը, սակայն այնպիսի ճանապարհ է ընտրվել, որը թույլ է տալիս որոշում կայացնել և հրամանագիր ստեղծել:
«Ես այստեղ Ձեր առջև ստորագրում եմ պարտադիր զորակոչի չեղարկման մասին հրամանագիրը, հետևաբար, որոշումն ուժի մեջ է մտնում»,-հայտարարել է Հիդաշելին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ, ենթադրաբար, որոշումն ուժի մեջ կմտնի 2017թ.: