Բոլորս էլ տեղյակ ենք, որ Ալիևը ստի վրա նստած է, ամբողջ աշխարհը տեղյակ է: Իրա կարիերան և հեղինակությունն Ադրբեջանում զրոյի է հասել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին` կապված տարածքները հանձնելու հետ, ասաց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:
Անդրադառնալով փոխզիջումային տարբերակին և հողերը զիջելու քննարկումներին` Գապսարյանը նշեց. «Փոխզիջում ասելով ի՞նչ ենք հասկանում. եթե մենք տալիս ենք, ի՞նչ ենք ստանում: Դեռ այն ժամանակ` 90-ականներին, երբ ազատագրում էինք տարածքները, Վազգեն Սարգսյանն ասում էր, վերցնում ենք տարածքները, որ Ադրբեջանի հետ բանակցությունների նստենք»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան