6 տարի լարվածությունից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրն ահռելի հետևանքներ կունենա Իսրայելի տնտեսության համար: Այս մասին Հռոմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ն:
«Չափազանց կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով տարվող քայլերը»,-ասել է Նեթանյահուն:
Նախկին դաշնակիցների միջև կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, երբ իսրայելցի զինծառայողները բարձրացել էին թուրքական նավը, որը խախտել էր Գազայի բլոկադան: Նավի գրավման ժամանակ իսրայելցի զինծառայողների հետ բախումների ժամանակ 10 թուրք քաղաքացի էր զոհվել: Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան ներողություն էր պահանջել, ինչպես նաև փոխհատուցում զոհվածների ընտանիքներին և Գազայի բլոկադայի դադարեցում: