Եղած գումարն օգտագործվելո՞ւ է նպատակին հասնելու համար, թե՞ ոչ. Ստեփան Մարգարյանը` Դավիթ Հարությունյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, դիմելով Կառավարության աշատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, հարց ուղղեց` թե եթե չկա գումար, նախագիծն իրականացնելու համար, ապա եղած գումարն օգտագործվելո՞ւ է նպատակին հասնելու համար, թե՞ ոչ:

Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ 10-11 միլիոնի լինելը, մնացածի չլինելը նշանակում է հետևյալը. երկարաձգվում է նույնականացման քարտերի տպագրման գործընթացը. «Էլեկտրոնային կառավարման բյուջետային ծրագիր Եվրամիության հետ գոյություն ունի: Այն ենթադրում է կյանքի կոչել մյուս տարվա վերջին կամ 2018-ի սկզբին: Ծախսերն իր վրա կվերցնի ԵՄ-ն: Երկրորդ հատվածը սարքավորումներն են, որոնք օգտագործվելու են անձին ճանաչելու համար»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս