Ադրբեջանի նախագահն իր ամպլուայի մեջ էր, նրա հայտարարությունները լի էին սուտ տեղեկություններով: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հինգ անգամ նույն անհեթեթությունն ասելով` արժեքը չի ավելանում, դու ավելի անհեթեթ ես երևում մարդկանց աչքերում: Նա նաև նշել է, որ չի կարծում, որ պետք է վստահության մեխանիզմներ կիրառել, դա բացահայտ հետքայլ է այն պարտավորություններից, որ Վիեննայում ձեռք են բերվել», – նշեց նա:
Շարմազանովի խոսքով, այս վերջին հանդիպումը Վիեննայի հանդիպման տրամաբանական շարունակությունն է, և պետք է իրագործել պայմանավորվածությունները:
«ԼՂՀ-ն ոչ մի ձև, ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում: ԼՂԻՄ-ն այն ժամանակվա երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, դա բլեֆ է, որն Ալիևն անում է», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում