Հյուրընկալություն, գողություն, իսկ վերջում՝ խոստովանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Կոմիտասի պողոտայի 54 շենքի   բնակարաններից մեկից, հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել  37-ամյա Հովսեփ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբեր ամսին գտնվելով ծանոթի տանը՝ գողացել է նրա բջջային հեռախոսը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս: Հովսեփ Ղ.-ն խոստովանել է հանցանքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս