Թուրքիայում խուճապ է. Հռոմի Պապի հայաստանյան այցի մասին ԱԳՆ հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հռոմի Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է: Նա Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին` ի թիվս այլոց անդրադառնալով նաև Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաշտեցման կոչին:

Թուրքիայի արտգործնախարարությունն էլ հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում  Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայկական ջարդերը Հայոց ցեղասպանություն որակելու հետ:

Թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հռոմի Պապի հայտարարությունը՝ դրանք համարելով «անընդունելի»:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, թե Հայաստան կատարած այցի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը, Ցեղասպանության մասին հայտարարությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունը հաստատում են «Հռոմի Պապի անվերապահ աջակցությունը 1915 թվականի հարցում պատմական իրողություններին չհամապատասխանող հայերի պնդումներին»:

Ըստ արտաքին գերատեսչության` Հռոմի Պապի հայաստանյան այցը «չի նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»:




Լրահոս