ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել “Էկոլոգիապես մաքուր արտադրանք”, “Բիո”, “Էկո”, “Օրգանական” և նման անվանումներով մակնշված պարենային ապրանքների շուկայում:
ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Հանձնաժողովի նիստում: Նիստում ընդգրված է նաև ծերանոցներին, մանկատներին և մանկապարտեզներին պետական գնումների շրջանակում սննդի մատակարար հանդիսացած 3 ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը: