Ռուսաստանը մոտ օրերս ԼՂ հակամարտության իրավիճակի կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին կտեղեկացնի Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին:
«Ֆրանսիային և ԱՄՆ-ին կտեղեկացվեն Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման արդյունքները: Մոտ օրերս հեռախոսազրույցներ կկայանան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կայացել էր մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Կողմերի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները հաստատել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի համար: