Պարզվում է՝ 6 ամիս ԱԺ նախագահ աշխատած, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի համար պետական մարմնի աշխատակիցներն ամենեւին էլ ժողովրդի մաս չեն կազմում: Համենայնդեպս, Ս. Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման սկանդալային հայտարարություն արեց, երբ փորձեցինք նրանից ճշտել, թե ինչու իշխանությունները կրկին խաբեցին ժողովրդին, ու խոստացված աշխատավարձի բարձրացում տեղի չունեցավ: «Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետեւ ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը»,-հայտարարեց պատգամավորը: Ճշտող հարցին, թե պետական համակարգի աշխատողն արդյոք ժողովուրդ չի համարվում, նշեց. «Չէ՛, ժողովուրդը լայն հասկացություն է, ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում»: Նիկոյանը հավելեց նաեւ, որ դա եղել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ցանկությունը. «Ինքը՝ որպես երկրի նախագահ, ուղղակի ցույց է տվել, թե կառավարությունը որ ուղղությամբ պետք է շարժվի»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ