Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ի դիմաց Հրանտ Բագրատյանի վրա ակտիվիստներից մեկը շիշ էր շպրտել, նա Լոռու մարզի բնակիչ Գևորգ Մխիթարյանն է:
Նրան բերման էին ենթակել պատգամավորին վնասվածք հասնելու կասկածանքով: Ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիակնությունից գործը հանձնվել է քննչական կոմիտեին, որտեղ նշեցին, որ դեռևս հանգամանքները պարզվում են:
Գևորգ Մխիթրայնը նշում էր, որ ինքն ազատամարտիկ է և ակցիայի սկզբում հորդորում էր, որ պետք է միմյանց նկատմամբ ջերմ լինել, իսկ հետո արդեն ետնամուտի մոտ կրքերն այնքան թեժացան, որ նա պատգամավոր Հրանտ Բագրատյանին անվանեց շուլլեր, ապա ստանալով «շուլերրը տատդ է» պատասխանը ձեռքի շշով հարվածեց նրան:
Նրանց վիճաբանության պատճառը ՀՕՊ համաձայնագիրն էր ու դրա ընդունումը, Բագրատյանը պնդում էր, որ իր ջանքերով է ստեղծվել ՀՕՊ-ը, իսկ քաղաքացին հակադարձում էր նրան:
Հետաքրքրական է, սակայն այն, որ նրանք երկուսն էլ դեմ էին համաձայնագրի ընդունմանը: