ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՂԲՈՐ ԴԵՄ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: NEWS.am-ի հարցին` կողմ, թե դեմ է քվեարկել Կոստանյանի թեկնածությանը, Ռ. Հովսեփյանը պատասխանել է հարցով. «Իսկ ինչի՞ եք այդ հարցն ինձ տալիս»: Երբ հիշեցվել է, որ ընդամենը 3 հոգի է դեմ քվեարկել, նա արձագանքել է. «Մյուսների մե՛ջ փնտրեք»:

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Հանդիպման ընթացքում նշվել է, որ հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության, այդ թվում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ: Սարգսյանն Օլանդին հրավիրել է Հայաստան:

ՕԲԱՄԱՅԻՑ ՊԱԿԱՍ ՏՂԱ ՉԷ
Ռուսական ԼՁԸՀ-ՁԸհհ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոգեւոր միասնության ու համագործակցության միջազգային ակադեմիան առաջադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար: Նոբելյան մրցանակին ուղղված դիմումի տակ իր ստորագրությունն է դրել նաեւ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, որն ընդգծել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչումը կրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը պատրաստվում էր ներխուժել Սիրիա. «Մեր նախագահը, որը փորձում է կանգնեցնել արյունահեղությունը, օգնել հակամարտությունների ժամանակ, ավելի շատ է արժանի այդ կոչմանը»:

ՉԵՆ ԸՆԴՈՒՆԻ
Առաջիկայում հայտարարվելիք համաներումը տարածվում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի վրա, սակայն նա եւ իր շահերի պաշտպանը դեմ են լինելու, որպեսզի այն կիրառվի: Այս մասին «Թերթ»-ին իր եւ իր պաշտպանյալի անունից ասել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը. «Եթե մենք դեմ ենք, ոչ ոք իրավունք չունի այն կիրառել առանց մեր համաձայնության»:




Լրահոս