Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում: Ազատության փոխանցմամբ «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, նա ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա ծիծաղով բացառում դրա հնարավորությունը։
«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», – ասել է նախագահը։
Լրագրողի ճշտող հարցի՞ն, թե նման բան ակնկալում է, նախագահն արձագանքում է ծիծաղով. – «Ոչ»։
Քաղաքական թեմաներից բացի Սերժ Սարգսյանը անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ընդգծելով, որ Հռոմի Պապի սկզբունքային դիրքորոշումն ու Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետը ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: