Էրդողանն ի վերջո պիտի ներողություն խնդրեր. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից ՌԴ-ից ներողություն խնդրելուն, ասաց, որ վաղ թե ուշ Էրդողանը պիտի ներողություն խնդրեր. «Այս հարցում ՌԴ-ն կոշտ դիրք էր գրավել և սպասելի էր, որ Էրդողանը վաղ, թե ուշ պիտի ներողություն խնդրի: Ռուսաստանը  ներքին ազդակներ էր տալիս, որ եթե Թուրքիան ներողություն խնդրի, ապա հարաբերությունները կկարգավորվեն: Այդ իմաստով ինձ համար անակնկալ չկա»:

Քաղաքագետի կարծիքով մեծ պետությունների համար մեկ ինքնաթիռի խնդրից զատ, կան նաև այլ ավելի կարևոր խնդիրներ. «Խիստ ծայրահեղ դեպքերում է միայն, որ երկար պահվում է, որպես լարվածության աղբյուր: Իրենք ինքնաթիռից ավելի բարձր խնդիրներ ունեն լուծելու և սպասելի էր, որ Էրդողանn ի վերջո պետք է զիջեր»:

Նա նաև նշեց, որ Ռուսաստանը միաժամանակ մի քանի երկրների հետ ընկերություն անելուն դեմ չէ և միջազգային խաղն է, որ սրա պատճառ է դառնում:




Լրահոս