ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ողջունում եմ ՀՀ նախագահի՝ Մաքսային միությանը մեր երկրի միանալու ցանկության մասին հայտարարությունը… Մենք կողմնակից ենք Եվրոպական միության հետ մեր երկրի առավել սերտ համագործակցությանը, մենք եվրոպական արժեքներ դավանող կուսակցություն եւ մարդիկ ենք»:

Լեւոն Մարտիրոսյան «Թերթ»

Եթե ՄԻԱԿ-ը եվրոպական արժեքներ դավանող կուսակցություն է, Լ. Մարտիրոսյանն էլ՝ եվրոպական արժեքներ դավանող մարդ, ապա ինչպե՞ս նա կարող է ի սրտե ողջունել Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը մեր երկրի միանալու ցանկության մասին հատարարությունը: Կարծես թե այստեղ տրամաբանություն չկա, ինչպես նաեւ տրամաբանություն չկա այն բանում, որ Լ. Մարտիրոսյանը, որի միակ արժանիքը շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը լինելն է, դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր եւ հիմա այստեղ փորձում է շոուներ սարքել՝ մոռանալով, որ դերասանական տաղանդն իր շնորհալի եղբայրն ունի, այլ ոչ թե ինքը:




Լրահոս