Ասադը մեկնել է առաջնագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է սիրիական արաբական բանակի զորամասեր Դամասկոսի Արևելյան Գութա արվարձանի առաջնագիծ, փոխանցում է սիրիական SANA գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Ասադը հետևել է, թե ինչպես են զինծառայողները հաջող պայքար տանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք տարբեր հանցագործություններ են իրականացնում խաղաղ բնակիչների դեմ:

Ասադն ընդգծել է, որ հերոսական զինվորական օպերացիաները, որոնք անցկացվում են սիրիական բանակի կողմից, նոր փառահեղ էջ են բացում Սիրիայի պատմության մեջ:

Իր հերթին, զինծառայողներն ընդգծել են, որ կշարունակեն պայքարը մինչև վերջ:

Ասադը ընթրել է զինծառայողների հետ Մարջ Աս-Սուլթան օդանավակայանում:




Լրահոս