Մենք հարգում ենք ձեռք բերված այս քաղաքական համաձայնությունը: Լուծելու է արդյոք այս համաձայնությունը Հայաստանի ընտրական համակարգի առաջ ծառացած ճգնաժամը, եթե անգամ ամբողջությամբ կյանքի կոչվի: Իհարկե, ոչ: Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրական համակարգը չէ պատճառը, որ մենք 25 տարի չենք ունեցել ազատ ու արդար ընտրություններ: Այսօր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի շուրջ այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«25 տարի մենք տեսել ենք այլասերված ընտրություններ, քաղաքացի իշխանություններ, միթե՞ մեր հավատի վերականգնումը 5 մլն դոլար չարժե, որ այդ 5 մլն դոլարը կառավարությունը կարողանա գտնել, եթե դոնորները չկարողանան տալ: Եթե կա քաղաքական կամք, դա աննկարագրելի գումար չէ»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Մանրամասները` տեսանյութում