Գերմանացի քաղաքական գործիչներն ու ակտիվիստները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված համատեղ հայտարարություն են կազմել և ներկայացրել Գերմանիայի գլխավոր դատախազություն, փոխանցում է ARD հեռուստաալիքը:
Վերջիններս մեղադրում են Էրդողանին Թուրքիայի հարավ-արևելքում քրդական տարածքներում մարդկության դեմ հանցագործությունների մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանից բացի, մեղադրվում են մի շարք թուրք քաղաքական գործիչներ, որոնց թվում՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
200-էջանոց հայտարարության մեջ թուրք քաղաքական գործիչները մեղադրվում են քրդերի դեմ ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ:
Հայտարարության մեջ գլխավոր կետերից մեկը 178 մարդկանց սպանությունն է, որոնք կենդանի այրվեցին՝ թաքնվելով թուրքական հրետակոծությունից: