Լոռու մարզում սողանքի հետևանքով քաղաքացիներ են սուզվել հողի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լոռու մարզի Շահումյան համայնքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել է սողանք, որի հետևանքով 4 ամառանոցներ կրել են նյութապես մեծ վնաս: Իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4 ամառանոցները շարունակում են մնալ վտանգային գոտում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Տարվում են որոշակի աշխատանքներ ճանապարհի մաքրման և բացման հետ կապված: Դեպքի վայր են ժամանել մարզպետի տեղակալը և այլ աշխատակիցներ: Այդ ժամանակ ամառանոցներում գտնվել են հանգստացողներ, սողանքի պահին նրանցից մի քանիսը սուզվել են հողի մեջ: Հայտնաբերվել է մեկը, էն մեկը հլը չկա, չի եկել, չգիտեմ:

Դիմել եմ կառավարությանը, մարզպետին , որպեսզի բնակիչներին նյութապես օգնություն ցուցաբերվի ծանր վնաս կրելու համար»,- հավելեց Էդիկ Մանուկյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս