ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

51-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Տարեցների միջազգային օրվա առթիվ հրապարակվել է տարեցների համար ամենահարմարավետ երկրների վարկանիշային աղյուսակը, որում ներառված է 91 երկիր, այդ թվում նաեւ՝ Հայաստանը: Global AgeWatch Index 2013-ի տվյալներով՝ Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը, Թուրքիան՝ 70-րդ տեղը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ 78-րդ տեղը: Նկատենք, որ առաջին տեղում է Շվեդիան, որտեղ թոշակառուների համար ստեղծված են բոլոր պայմանները: Շվեդիային հաջորդում է Նորվեգիան, իսկ երրորդ տեղում է Գերմանիան: Նախկին խորհրդային միության երկրներից Էստոնիան ցուցակի 29-րդ հորիզոնականում է: Վրաստանը 37-րդ տեղում է, Լատվիան՝ 45-րդ, Լիտվան՝ 50-րդ: Առաջին տասնյակը եզրափակում է Ճապոնիան:

83 ԴԵՊՔ
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ տարածքում 2013թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 83 դեպք: Երեւանի բուժհաստատություններ դիմել է 29 մարդ, իսկ մարզային` 54-ը: Մարզերից օձի խայթոցից ամենաշատ դեպքերում դիմել են Արմավիրի ԲԿ` 17 դեպք: Արագածոտնի մարզում բուժում է ստացել 9, Արարատում` 8, Սյունիքում եւ Կոտայքում՝ 7-ական, Լոռիում՝ 5, Տավուշում՝ 1 տուժած: 54-ի դեպքում ներարկվել է հակաթույն, 29-ի դեպքում՝ ոչ, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 16-ին Արարատի մարզից: 2013-ին օձի խայթոցից մահվան դեպք չի արձանագրվել: Նշենք, որ 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել էր օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը` մահվան ելքով:




Լրահոս