Կարեն Միրզոյանն ընդունել է Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախկին անդամ, Կալիֆորնիայի Սենատի անդամի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից Էնթընի Պորտանտինոյին։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և նրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև արտաքին աշխարհի հետ ԼՂՀ կապերի ու հարաբերությունների ընդլայնմանը։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունման կապակցությամբ և կարևորել Արցախի և Կալիֆորնիայի քաղաքների միջև առկա բարեկամական կապերի ամրապնդումն ու զարգացումը։
Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում գործնական շփումների հաստատման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։




Լրահոս