Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում hունիսի 27-ին հրդեհ էր բռնկվել:Ինչպես հայտնում էր ԱԻՆ մամուլի ծառայությունը, այրվել էր եկեղեցու մոտակայքում գտնվող ցախանոցը: Ամբողջությամբ այրվել էին ցախանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), կուտակված վառելափայտ, աթար (մոտ 5 խմ) և մեղվի երկու փեթակ։ Դեպքի վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Գեղարքունիք մարզի Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարությունյանի հետ և փորձեց հասկանալ` ինչից կարող էր հրդեհը բռնկվել: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Հրդեհը բռնկվել է իրենց անփութության պատճառով: Գիշերը քամու ժամանակ էլէկտրական լարերը կարճ միացում են տվել, որի հետևանքով առաջացել է հրդեհ: Գյուղացին մոտավորապես 200.000-ից 300.000 դրամի չափով վնաս է կրել: Մենք էլ մեր գյուղի կողմից ինչով, որ կարող ենք կօգնենք: Փորձանք է պատահել է ինչ անենք, սաղի հետ էլ կարա լինի»:
Լիդա Եղիազարյան