ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ    
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի պետական բյուջեին արժեցել է 54 մլն 691 հզ. 400 դրամ: Ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել մշակույթի նախարարությանը, ապա՝ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Այս ծախսը ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Ի դեպ, հատկացված այդ գումարը կառավարությունը ծախսել է ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումների, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգի վրա:
Փաստորեն, հարուստ երկիր ենք, եթե կարողանում ենք միայն մի համերգի համար մեզ նման ճոխություն թույլ տալ: Տեսնես այդ գումարից՝ որպես հոնորար, ինչքա՞նն է բաժին հասել անձամբ երգչուհուն: Գուցե Նունեն անվճա՞ր է երգել իր ազգի համար, ո՞վ իմանա:

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Dauphinռ Libռrռ» ամսագրին, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու ասել. «Ես կողմ եմ Թուրքիայի հետ մերձեցմանը: Հայերն ինձ հետ այս հարցում համաձայն չեն: Բայց կան մտավորականներ, ովքեր կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: Ազնավուրը նաեւ նշել է, որ ցանկություն ունի այցելել Թուրքիա. «Բայց ես չեմ ուզում, որ խոսեն ո՛չ Հայկական հարցի, ո՛չ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին: Ցանկանում եմ պարզապես գնալ այն երկիր, որտեղ ծնվել է մայրս»: Իսկ հարցին, թե արդյոք Թուրքիա գնալն իր համար վտանգավոր չի համարում, շանսոնյեն պատասխանել է, որ իր տարիքում վտանգն այլեւս մեծ բան չէ, իսկ ինքը երբեք վախկոտ չի եղել:




Լրահոս