ՀԱՐՑ. Ավտոտրանսպորտային պատահարից հետո որքա՞ն ժամանակ է հարկավոր ավտոմեքենայի վնասի չափը որոշելու համար, եթե ժամանակին ներկայացված են պահանջվող բոլոր փաստաթղթերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե, ըստ Ձեզ, մեքենային պատճառված վնասը գերազանցում է 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը, եւ վթարից հետո Դուք համաձայնեցված հայտարարագիր չեք լրացրել, ապա Ձեր հայտի կարգավորումը պետք է իրականացվի ստանդարտ հատուցման գործընթացով, որի դեպքում դիմումի ներկայացման օրվանից սկսած՝ տասն աշխատանքային օրերի ընթացքում, իրականացվում է պատճառված վնասի փորձաքննություն, եւ արդյունքների մասին տեղեկացվում է տուժողին: Այս պահանջը սահմանված է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի կողմից հաստատված Կանոններ RL 1-017-ով:
Եթե նշված ժամկետում Ձեզ չեն տեղեկացրել փորձաքննության արդյունքների մասին, խորհուրդ ենք տալիս կապվել տվյալ ապահովագրական ընկերության հետ վերջինիս թեժ գծի հեռախոսահամարով եւ պարզել ուշացման պատճառները:
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված կարգին՝ իրականում գործընթացը բավական բարդ է: Նախ՝ տեղի ունեցած պատահարի հետեւանքով երթեւեկելի հատվածներում գոյանում է ավտոմեքենաների կույտ՝ առաջացնելով խցանումներ, ապա երկար պարզաբանումներին հաջորդում է թղթաբանական քաշքշուկը` վատնելով մարդկանց նյարդերն ու ժամանակը: