«Իրատես e facto» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության առաջին էշելոնում շատ ծանր են տարել, որ Պապի եռօրյա այցի ողջ ընթացքում իրենք գրեթե չեն «երևացել» Պապի ֆոնին ու ստիպված զբաղվել են իրենց անմիջական գործով՝ Արթիկում ջրհեղեղի վերացման աշխատանքներով:
Հակառակ դրան, ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը բավականին ակնառու «երևացել» է Պապի կողքին, ինչը նույնպես ՀՀԿ-ական շրջանակներում բուռն քննարկման թեմա է այս օրերին:
Շատերը կարծում են, որ առաջիկայում ՀՀԿ-ում «ռեստավրացիոն-սերնդափոխական» լուրջ գործընթացներ են սպասվում, այդ թվում՝ կառավարության կազմում՝ սեպտեմբերից սկսած»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: