ԱՎԾ-ն թվեր է «նկարում», ձկնարտադրողները՝ ահազանգում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից թվեր «նկարելու» գործելակերպը վաղուց եւ բոլորին հայտնի իրողություն է: Սակայն ԱՎԾ-ն սկսել է ինքն իրեն գերազանցել: ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում արտադրվել է 11 միլիարդ 939 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ ձուկ: Այնտեղ նշված է, թե այս թիվը 2,6 տոկոսով ավել է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածը:

Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին չորս ամիսներին արտադրվել է 11 մլրդ 986 մլն 900 հազար դրամի ձուկ: Դժվար է ասել, թե ԱՎԾ-ն ինչու է այդքան ջանացել կեղծ աճ նկարելու համար: Իրականում ոլորտի մասնագետները ահազանգ են հնչեցնում, որ անկում է իրենց մոտ:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս