Ահա ապահով Հայաստանը. Արթիկում տեղի ունեցած աղետից 4 օր է անցել, իսկ պետական կառույցները չեն շտապում օգնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 24-ին տեղած հուժկու կարկուտի եւ հորդառատ անձրեւի պատճառով սկսված ջրհեղեղի արդյունքում Շիրակի Արթիկ քաղաքի փողոցները եւ տները պատվել են տասնյակ տոնա քարերի եւ տիղմի շերտով: Քաղաքի գազի եւ խմելու ջրի մատակարարումը դադարեցվել է: Բնական աղետից անցել է չորս օր, սակայն, պետական կառույցները չեն շտապում արթիկցիներին օգնության հասնել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Արթուր Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փողոցների եւ տների տիղմը մաքրելու հարցում արթիկցիներին օգնելու խնդրի վերաբերյալ ասաց. «Իսկ հեղեղատարների եւ տնամերձ հողակտորները քարից, տիղմից մաքրման աշխատանքներ անելու համար վնասի գնահատումից հետո որոշակի նախագծանախահաշիվային աշխատանքներ կիրականացնենք նաեւ: Գումար պետք է հատկացվի, որովհետեւ դրանք մեծ ծավալով աշխատանքներ են»: Այսինքն՝ մարդկանց տները պետք է օրեր շարունակ ջրի մեջ մնան, մինչեւ նախագծահաշվարկային աշխատանքներն անեն արտակարգ նախարարությունում: Թե որքան կտեւի, պարզ չէ: Ահա ապահով Հայաստանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս