
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում, մասնավորապես, ասվում է.
«Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռ խոցել: Մեզ վրա վերցնելով բոլոր ռիսկերն ու մեծ ջանքեր գործադրելով՝ սիրիացի ընդդիմադիրներից վերցրեցինք ռուս օդաչուի մարմինն ու այն տեղափոխեցինք Թուրքիա: Հուղարկավորության արարողակարգն ընթացել է կրոնական և ռազմական ընթացակարգերին համապատասխան: Այդ բոլոր աշխատանքները տարվել են թուրք-ռուսական հարաբերություններին արժանի մակարդակով: Ես ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ՝ կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ ձեր վիշտը: Ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրքական ընտանիք: Ցավի և հասցրած վնասի թեթևացման համար մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»:
Ուղերձում նաև նշվում է, որ Թուրքիայի քաղաքացու հանդեպ, ում անունը կապվում է ռուս օդաչուի մահվան հետ, դատական հետաքննություն է տարվում: