Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին օգտագործել իր աշխարհագրական կարևոր դիրքը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Այդ հարցի լուծումն իր մեջ մեծ ներուժ է պարունակում Հայաստանի տնտեսական աճի համար: ԱՄՆ-ն, իր հերթին, անում է հնարավոր ամեն ինչ ԼՂ հակամարտության կարգավորման համար »,- ասել է Բրինքը, ով այցով գտնվում է Երևանում:
«Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում, Արևելքի և Արևմուտքի միջև խաչմերուկն է, այնպես որ, Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների համար, ինչը չափազանց կարևոր է»,-նշել է Պետդեպի ներկայացուցիչը: