Հզոր պայթյուն Դիարբեքիրում. ահաբեկիչների թիրախում ոստիկաններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Դիարբեքիր նահանգում Դիջլե թաղամասում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է Hürriyet պարբերականը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչների թիրախում ոստիկաններ են եղել: Մեքենայի մեջ գտնվող 3 ոստիկան ծանր վնասվածք է ստացել: Բացի այդ, տուժել են պատահական անցորդներ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի ներքևի հատվածում և գործի է դրվել շարժման ժամանակ:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը:




Լրահոս