Մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի ընդունման: Ակցիայի մասնակիցներից Ներսես Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկվա միջադեպին, նշեց, որ քաղաքացին արդեն խոսել է Հրանտ Բագրատյանի հետ և հույս ունեն, որ կհարթվի կատարվածը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած ցույցի ժամանակ պատգամավորի Հրանտ Բագրատյանի ու ակտիվիստներից մեկի միջև քաշքշուկ էր եղել: Ակտիվիստը վիրավորել էր Բագրատյանին և ջուր լցրել նրա վրա` մեղադրելով նրան անգործության մեջ: