Beeline-ը կատարելագործել է բջջային կապի «Սմարթ» փաթեթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է բջջային կապի «Սմարթ» փաթեթների պայմանների փոփոխության մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2016 թ. հունիսի 30-ից:

Այժմ բոլոր «Սմարթ» սակագնային փաթեթները ներառում են ամսական 10000 անվճար ներցանցային րոպե: «Սմարթ 1500» և «Սմարթ 990» սակագնային փաթեթների համար ինտերնետի ծավալն ավելացվել է և 1000 ՄԲ-ից դարձել՝ 1500 ՄԲ:

«Սմարթ 2500» սակագնային փաթեթում 3000 ՄԲ ծավալով ինտերնետին ավելացվել է նաև 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր: «Սմարթ 3500» սակագնային փաթեթում ինտերնետի ծավալն ավելացվել է և 1500 ՄԲ-ից դարձել 3000 ՄԲ, իսկ 150 րոպե խոսելաժամանակը կարելի է օգտագործել դեպի ՀՀ, ԼՂՀ, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադայի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար:

«Բաժանորդների կողմից մեր ծառայություններից օգտելու տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հաճախորդներն ավելի ու ավելի շատ են օգտագործում ինտերնետը: Beeline-ը, որպես նորարար ընկերություն ու օպերատոր, որի հետ հաճախորդների համար պարզ է ու հարմար, միշտ պատրաստ է ընդառաջել բաժանորդների պահանջներին: Մենք վստահ ենք, որ փոփոխությունները դրական արձագանք կստանան մեր հաճախորդների կողմից, իսկ «Սմարթ» սակագնային փաթեթներում ինտերնետի ավելացված ծավալը համացանցում շփումը կդարձնի ավելի հարմար և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բոլոր «Սմարթ» սակագնային փաթեթներում WhatsApp հավելվածից օգտվելու ինտերնետ տրաֆիկը կտարիֆիկացվի սակագնային փաթեթների պայմաններին համապատասխան։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս