Ինչ վնասներ է կրել Հառիճ գյուղը սելավի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Շիրակի մարզում առաջացած սելավի հետևանքով ոչ միայն Արթիկն է վնասներ կրել, այլև հարևան Հառիճ համայնքը:  ArmLur.am-ը զրուցեց Հառիճի համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Սելավը քշել տարել է ձորի միջում գտնվող հողամասերը, ձկների համար նախատեսված 3 լճերը: Քանդվել է ձորի կամուրջը, որը կապում էր երկու հողամասերն իրար, ինչպես նաև, ամբողջությամբ քշել տարել է ձորում գտնվող ջրագիծը, որը սնուցում էր ողջ գյուղը: Քանդվել են փողոցներ: Սատկել են 2-3 հորթեր»:

Ըստ համայնքի ղեկավարի` բոլոր խնդիրներն էլ լուծելի են, միայն անհրաժեշտ է ֆինանսավորում. «Մենք արդեն մարզպետարան ներկայացրել ենք վնասների քանակը: Չգիտեմ փոխհատուցում կլինի թե չէ: Կամուրջի վերանորոգման համար միայն կարող եմ ասել, որ անհրաժեշտ է 1 միլիոնի դրամ»,- հավելեց Ռոլանդ Նազարեթյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս