Հոկտեմբերի 7-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի նկուղի երկաթբետոնե կառուցատարրերը գտնվում են վթարային վիճակում. առկա է փլուզման վտանգ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ԵՓՎ ՃԿԲ օպերատիվ հերթապահին, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալի պետին և դեպքի վայր է մեկնել թիվ 7 ՀՓՋ-ի հրամանատարը: Պարզվել է, որ շենքը ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, նկուղային հարկում առկա է ջրի արտահոսք, երկաթբետոնե կառուցատարրերի վրա կան ճաքեր:
Առկա է փլուզման վտանգ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ