Փարաքար գյուղում հրդեհ է բռնկվել. տանը 2 փոքր երեխաներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հրդեհ է բռնկվել երկհարկանի տան առաջին հարկում։ Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արմավաիր մարզի Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վադանյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Բնակիչները 3-4 օր է ինչ այդ տանը վարձով են ապրում: Պատճառներ չեմ կարող ասել, թե ինչից է հրդեհը բռնկվել: Դեռ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Տանը եղել են երկու փոքրիկ երեխաներ: Հայրը եղել է աշխատանքի, իսկ մայրը, ես ոնց հասկացա մեկ լինում է մեկ չի լինում: Իրենք մեր գյուղի բնակիչներ չեն ուղղակի մի քանի օր է ինչ այդ տանն են ապրում: Մինչև այդ էլ ուրիշ տեղ են վարձով երևի մնացել: Բնակիչները Արթիկի շրջանից են եղել»:

Փարաքար համայնքի ղեկավարը նաև հավելեց. «Արթիկի այս վերջին դեպքերի հետ կապ չունեն: Էստեղ ինչ-որ կահույքի արտադրությունում են աշխատել և եկել են էստեղ ապրելու»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս