Չորս-հինգ ամիս է ինչ քաղաքական ուժերը և ՀԱԿ-ը չարչարվում են լավ Ընտրական օրենսգիրք ունենալու համար: Լավ օրենքը լավ ընտրություններ անցկացնելու համար է: Լրագրողների հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մասին, նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մենք չարչարվում ենք հիմա և, եթե ընդունվում է, իսկ ես հույս ունեմ, որ կընդունվի, և սա կդառնա հնարավորություն օրինական իշխանափոխություն իրականացնելու համար և սա կդառնա զարգացման լավագույն աստիճանը», – նշեց նա:
Սակայն Մանուկյանի խոսքով` սա չի նշանակում, որ հաջորդ ընտրությունները լինելու են իդեալական. «Բայց գոնե կեղծիքի մեծ տաշտը չկա», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում: