Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին կայցելի Երևան:
Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ավանդական բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին:
«Նիստի ժամանակ կքննարկվեն միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերը»,-հավելել է նա: