Փոխվարչապետն ընդունեց Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ բարեկամ Իրանի հետ հատկապես վերջին տարիներին միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվորեն զարգանում են` նշելով, որ Հայաստանի կառավարությունը ողջունում եւ խրախուսում է այդ համագործակցությունը: Նա հույս հայտնեց, որ պատվիրակության այցն արդյունավետ կլինի` Հայաստանի գործընկերների, մասնավորապես` Արմավիրի մարզի հետ փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման տեսանկյունից:
Հյուրերը նույնպես նշեցին, որ գործընկեր տարածաշրջանների միջեւ արդեն բավականին հետաքրքիր համագործակցության հիմք է դրվել, բայց առկա է փոխգործակցության բավականին մեծ ներուժ: Նահանգապետի խոսքով` Իրանի նոր կառավարությունը նույնպես ողջունում է Հայաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով հարաբերությունների խորացումը, եւ այս ձեւաչափով գործակցության զարգացումը համարում է առաջնահերթություն:
Նահանգապետը նաեւ փոխվարչապետին եւ Արմավիրի մարզպետին հրավիրեց այցելել Արեւմտյան Ատրպատական:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս