Մարզական միջոցառումներ զորամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախապես հաստատված պլանի համաձայն` հունիսի 26-ին ՀՀ հարավային ուղղությամբ տեղեկայված զորանասերից մեկում, ինչպես և զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, անցկացվել են մարզական միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով` զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից: Մրցակցային առողջ մթնոլորտում զինծառայողները իրենց ուժերն են ստուգել պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերում: Ուշագրավ է. որ մարզական տոնին մասնակցել են նաև զորամասի սպաները, ովքեր իրենց ներկայությամբ էլ ավելի հետաքրքիր են դարձրել միջոցառումը:

Մրցումների ընթացքում բարձր արդյունքներ ու ցուցանիշներ գրանցածները զորամասի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով, շնորհակալական նամակներով:
Նման միջոցառումները կարևոր են նաև այն առումով, որ մարզական խաղերի ընթացքում բարելավվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը, ինչն իր հերթին նպաստում է տվյալ ստորաբաժանման մարտունակության ամրապնդմանը:

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Մարտիրոսյան




Լրահոս