Ավետիսյանների սպանության գործը մոտենում է ավարտին. Ռուսաստանից որևէ ներկայացուցիչ կգա՞ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավետիսյանների սպանության դեպքով գործը գտնվում է ավարտական փուլում, այս մասին ArmLur.am-ին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը, նա նշեց, որ հնարավոր է արդեն ներկայացված քաղաքացիական հայցի ճակատագրի պարզ դառնալուց հետո, անդրադարձ կատարվի մեղադրական ճառին. «Արդեն գործը կմտնի դատական վիճաբանությունների փուլ:

Դատական նիստերն էլ անընդհատ հետաձգվում էին, քանի որ  հայցի օրինակը պետք է ուղարկվեր ՌԴ-ին»:

Փաստաբանը նաև նշեց, որ արդեն հաջորդ դատական նիստում պարզ կդառնա  ՌԴ որևէ ներկայացուցիչ կգա դատարան, թե՝ ոչ:

Դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին:




Լրահոս