Տիգրան Առաքելյանն այս անգամ եվս ազատ չարձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը՝ չնայած շատերի ակնկալիքին, այսօր ազատ չարձակվեց:Դատական նիստի ընթացքում խոսք անգամ չեղավ համաներման մասին:
Տիգրան Առաքելյանը միջնորդություն ներկայացրեց` նորից հարցաքննել գործով տուժող ոստիկաններից Շահեն Հարությունյանին: Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց: Այնուհետև Տիգրան Առաքելյանը և պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրին անցկացնել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք ոստիկան Տիգրան Ավետիսյանը ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի միջնորդությունը՝ անցկացնել կրկնակի դատաբժկական փորձաքննություն:
Դահլիճն այս որոշմանը բուռն արձագանքեց՝ “ամոթ, ամոթ”, “գնացեք Լիսկային բռնեք”, “ազատություն, ազատություն” բացականչություններով։ Մյուս դատը նշանակվեց չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին։
Տեսանյութը՝ քիչ ուշ




Լրահոս