Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցավ վարդապետական թեզերի պաշտպանություն:
Հանձնախումբը` ատենապետությամբ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, քննելով ներկայացված թեզերը, արտոնեց դրանց բանավոր պաշտպանությունը:
Վարդապետական թեզեր էին ներկայացրել Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը (“Զաքարյանները և Հայոց Եկեղեցին”), Տ. Նարեկ աբեղա Ավագյանը (“Թաղման ծեսը ԺԶ-ԺԸ դարերում ըստ ձեռագիր և տպագիր “Մաշտոցների” և ժողովրդական սովորություններըե), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը (,Սուրբ Գրիգոր Տաթևացու` յոթ խորհուրդների աստվածաբանությունըե) և Արգենտինայի հայոց թեմից` Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը (“Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և նրա տեղափոխությունները”):
Հավարտ բանավոր պաշտպանության` քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզերի բանավոր պաշտպանությանը և արժանի նկատեց Հոգեշնորհ Հայրերին մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:




Լրահոս