ԼՂ հակամարտության կարգավորման թեման «լռություն է պահանջում». ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ավանդական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման «լռություն է պահանջում», խնդրի լուծմանը պետք է ներգրավվեն դիվանագետներն ու փորձագետները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարևոր է, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորումը իրական հարթություն տեղափոխվի»,-նշել է Զախարովան՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման մասին լրագրողների հարցերին:

«Ձեռք բերված դրական առաջընթացը պետք է պահպանվի կոնկրետ քայլեր իրականացնելու համար»,-նշել է դիվանագետը:




Լրահոս