Ազարը բաց է թողել Բելգիայի հավաքականի մարզումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքի պատճառով բաց է թողել հունիսի 28-ի առավոտյան կայացած հավաքականի մարզումը:

Ֆուտբոլիստն ազդրի վնասվածք էր ստացել դեռ իտալացիների դեմ խաղում, իսկ Հունգարիայի դեմ հանդիպումից հետո ստիպված էր սառույց դնել ոտքին: Վերջին խաղում նա փոխարինվել էր 81-րդ րոպեին:

Բելգիացիների մարզչական շտաբը սպասում է, որ Ազարը կկարողանա մասնակցել հունիսի 30-ին կայանալիք Ուելսի դեմ հանդիպմանը:




Լրահոս