Խաչքարերը կպատճենահանեն չինական-ճապոնական տեխնիկայի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հրավերով՝ օրերս ԵԳՊԱ-ում տեղի է ունեցել ճապոնացի պրոֆեսոր, արվեստագետ Կունիտո Նագաոկայի աշխատանքային փորձառության դասը, որն անցկացվել է “Հայոց խաչքարեր. Տակու-հոն. խաչքարերի պատճենում Հայաստանում 2012-2016 թթ.” ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նպատակ ունի փաստաթղթի տեսքով պահպանել խաչքարային փորագրություններն ու զարդաքանդակները: Աշխատանքներն իրականացվում են չինական-ճապոնական հնագույն տեխնիկայի` Տակու-հոնի միջոցով, որի կիրառման ընթացքում, Մշակույթի նախարարության պնդմամբ, խաչքարերը մնում են անվնաս: Հայաստանում ուսումնասիրության վայր է ընտրվել Նորադուսը, որտեղ աշխատանքային խումբն իրականացրել է խաչքարերի ինքնուրույն պատճենումներ: 




Լրահոս