ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իրեն իրավունք չի վերապահում գնահատական տալ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալման մասին հաղորդագրության բովանդակությանը: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքը` որպես քաղաքական ուժի ղեկավար, ամեն ինչ անելու է, որպեսզի այս գործը լինի քաղաքական դաշտի հսկողության տակ:
Նաիրա Զոհրաբյանը Սէֆիլյանին կալանավորելը Հռոմի Պապի հայաստանյան այցի կամ նախագահների հանդիպման հետ չի կապում: «Ես չեմ կարծում, որ Հռոմի Պապի այցին Սէֆիլյանը վտանգ էր ներկայացնում, կամ նախագահների հանդիպումից առաջ ինչ պետք է աներ Ժիրայր Սէֆիլյանը: Կամ ինչո՞ւ պետք է Սէֆիլյանը փորձ աներ խոչընդոտել. այսպիսի դեպքերում ամենաանշնորհակալ գործը կանխատեսումներ անելն է»,- հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում: